ծառ

Եթե երազում լավ աճող ծառ եք տեսնում, ապա ուշադիր եղեք, որ բաց չթողնեք ձեզ տրված լավ հնարավորությունները։ Երազում ծառի շյուղը կամ ծառն ինչ-որ տեղ տանելը հուշում է, որ ձեզ հաջողություններ են սպասվում։ Եթե երազում ձեզ վրա ծառի շողք է ընկնում, ապա դուք վայելում եք լուրջ հեղինակություն ունեցող մարդու աջակցությունն ու համակրանքը։ Հնարավոր է նաև ապագայում օգնություն ստանաք այդպիսի մարդուց։

Իսկ երազում չորացած ծառ տեսնելն ունի մի քանի նշանակություն։ Չորացած ծառը երբեմն հուշում է ձեր շրջապատում ինչ-որ տարիքով մարդու մասին, այն կարող է հուշել նաև հիվանդության կամ ինչ-որ անախորժության մասին։