getting

Աստվածաշունչն մեզ սովորեցնում է բարություն ու սեր տարածել ու հոգում ոչ մի գրամ չարություն չպահել: Բայց այսքանը իմանալուց հետո էլ, մենք շատ հաճախ չարանում ենք աշխարհի ու մարդկանց առաջ: Երբ հոգում բնակվում է չարը, նրան այնտեղից վտարելը՝ դառնում է լուրջ խնդիր:

mean-people

Ինչը՞ կարող է մարդուն դրդել չարությամբ լցվել դիմացինի հանդեպ.

Գիտեք, ինչպես եղանակն է փոփոխական, այդպես է մարդու հոգում է երբեմն  փոփոխություններ տեղի ունենում:  Մարդու հոգին մեկ խաղաղ է, ուրախ ու ջերմ, մեկ՝ անհանգիստ, հուսահատ ու սառը: Այս փոփոխությունների մեջ երբեմն չենք զգում՝ ինչպիսին ենք դարձել մենք: Գուցե արդեն անտանելի ենք շրջապատի կամ մեր ընկերների համար, բայց չենք տեսնում այդ ամենը, քանի որ այդ ժամանակ կորցնում ենք նաև տեսնելու ու զգալու կարողությունը:

Հոգու կուրությունը մեզ տանում է մի ճանապարհով, որտեղ չկա գեղեցիկը ու բարին տեսնելու հնարավորություն: Իսկ երբ արդեն չարը հաստատվել է մարդու հոգում, նրա հետ հաղորդակցվելը դառնում է ամենից դժվարը: Շրջապատը կարող է փոխել այդպիսի մարդկանց, բայց միայն այն դեպքում, երբ տեսնի ու հասկանա, որ կա փոխվելու ու ավելի լավը դառնալու ցանկություն:

Angry

Ու գալիս է մի պահ, երբ մարդն այնքան է հեռանում Աստծուց, որ նորից Նրան վերագտնելը թվում է՝ ուժերից վեր մի բան:  Եկեղեցու հայրերը նշում են, որ մարդու հոգին խաղաղվում է, ջերմանում և ուրախություն ապրում, երբ հաղորդակցվում է իր Արարչի հետ:

Հիշե՛նք, Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, և եթե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում» և «Ուրեմն ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց» (Հռոմ. 14:8; 8:35): Ուստի, եթե ինչ-որ պահի զգում եք, որ հոգին փրկության կարիք ունի, պարզապես աղոթե՛ք ու խնդրե՛ք Տիրոջը, ձեզ իմաստություն տա, որպեսզի դուրս գաք այն ամենի միջից, ինչում հայտնվել եք, գուցե նաև ձեր կամքից անկախ: