Թուրքիան չի կարող փակել Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները Ռուսաստանի առաջ. ինչ է ակնարկում Չավուշօղլուն

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար փակելու Ուիկրաինայի պահանջի մասին։

54675679769

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել է, որ Թուրքիան լիարժեք կիրառում է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների հետ կապված Մոնտրոյի համաձայնագիրը եւ ներկա իրավիճակում չի կարող արգելել ռուսական ռազմանավերին անցնել նեղուցներով։

Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան հակամարտության կողմ չէ, իսկ նույնիսկ հակամարտության կողմ լինելու դեպքում էլ պետք է թույլ տար ռուսական ռազմանավերին վերադառնալ իրենց նավահանգիստները։

1279069

Թուրք նախարարը պնդել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը եւ ջանքեր է գործադրում, որպեսզի հակամարտությունը րոպե առաջ ավարտվի։