Ես պատրաստվում եմ ամուսնանալ ինձանից 10 տարի փոքր տղայի հետ, բայց մեր ծնողները դեմ են. ինչպե՞ս վարվենք

Ես ու ընկերս իրար ճանաչում ենք արդեն երեք տարի ու կարծում ենք արդեն ժամանակն է ավելի լուրջ քայլերի գնալ: Մենք երկուսս էլ շատ վճռական ենք տրամադրված ու չենք ցանկանում կորցնել իրար: Մենք հավանաբար ամենից շատ քարկոծված զույգերից ենք, քանի որ շրջապատի բացասական վերաբերմունքը չափից ավել է:

Gegham

Այսքանով հանդերձ՝ մեր ծնողները ևս դեմ են մեր ամուսնությանը: Պատճառը այն է, որ ես իմ ընկերոջից 10 տարի մեծ եմ: Նրանց խոսքով այդ հարաբերությունները չի կարող լուրջ լինել ու ժամանակի ընթացքում այն փլուզվելու է:

KIN

Ես շատ զույգերի գիտեմ, ովքեր նույն տարիքի են, կամ տղան աղջկանից մեծ, բայց երբ ամուսնացել են, կարճ ժամանակ անց իրար չհասկանալու պատճառով, բաժանվել են: Ու չեմ ընդունում այն կարծիքը, որ եթե ես մեծ եմ տղայից, ապա մեր ամուսնությունը անպայման մեկ օր փլուզվելու է: