Մերոնք ուզում են ինձ ամուսնացնեն, ասում են հազիվ հարուստ փեսայա կպել, բայց ես չեմ ուզում. ախր հլը շուտա, դուք էլ որ իմանաք տարիքս, դուք էլ տենց կասեք, թե նորմալա՞

Հարուստ ընկեր ունեմ, ընդամենը մի տարի ենք իրար հետ շփվել, բայց ուզումա արդեն ամուսնանանք, ես էլ ասում եմ, էլի ամուսնանանք, բայց մի քիչ սպասենք, գոնե համալսարանս ավարտեմ նոր, ընդամենը 18 տարեկան եմ:

Ընկերներս էլ են ասում դեռ ժամանակը չի, շատ շուտա, բայց մերոնք ասում են իսկը ժամանակնա, քո տարիքում մերդ քեզ էլ, ախպորդ էլ արդեն ուներ: Մաման էլ գնում գալիսա, ասումա հարուստ փեսայա, պսակվի, դզված ապրենք:

Հիմա չգիտեմ, ես իհարկե սիրում եմ իրան, բայց դե վախենում եմ, դեռ պատրաստ չեմ, ինձ թվումա դեռ շուտա: Ի՞նչ եք կարծում, շուտա չէ՞