Դերասանուհի Տիրուհի Հակոբյանի Ինստագրամի էջից տեղեկանում ենք, որ ծնվել է նրա առաջնեկը:
Դերասանուհին իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրերից մեկին կից գրել է․
«Մենք դա արեցինք»։

Իսկ մյուս կադրերը հրապարակել են հարազատները՝ շնորհավորելով նորաթուխ մայրիկին։
Տիրուհին և ամուսինը դստերը տվել են Դանիելա անունը։
