ՀՀ-ն տուրիզմի կենտրոն դարձնելու ձևը Դահուկավազքի ֆեդերացիայի նախագահը գտել է

Օլիմպիադային մասնակցելու համար Պեկին մեկնած Հայաստանի դահուկավազքի մեր թիմում ամենաբարձր արդյունքներն ունի Միքայել Միքայելյանը։ Բայց եթե հիմա նայենք աշխարհի առաջնության ու գավաթի մրցաշարերին, կտեսնենք, որ առաջին տասնյակում հիմնականում նորվեգացի ու ռուս դահուկորդներ են։ Այսինքն` խոսել նույնիսկ առաջին տասնյակի մասին, մենք չենք կարող։

dahukasport

Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հիշեցրեց, որ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը օլիմպիական խաղերին մասնակցում են երկրորդ անգամ և արդեն փորձ կուտակել են։ «Նրանք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի իրենց արդյունքները բարելավվեն»,–ասաց ֆեդերացիայի նախագահը։

zimnie

Նրա խոսքով` Հայաստան ժամանող աշխարհահռչակ մասնագետները, տեսնելով մեր հնարավորությունները, ասում են, որ մենք կարող ենք դառնալ դահուկավազքում և լեռնադահուկային սպորտում առաջար երկիր։«Հայաստանում այն վայրերում, որտեղ հնարավոր է դահուկային սպորտի զարգացումը, պետք է դահուկային սպորտը դառնա առաջնային հոգացության առարկա պետության կողմից։

Մենք իրոք կարող ենք հասնել բարձր արդյունքների»,–վստահեցրեց ֆեդերացիայի նախագահը։ Գագիկ Սարգսյանը ընդգծեց, որ դահուկային մարզաձևերի զարգացումը Հայաստանում կբերի նաև ձմեռային տուրիզմի զարգացմանը։ Իսկ դա մեր երկիրը կդարձնի տուրիստական հետաքրքրության պետություն` ամբողջ տարվա համար։