Ինչու՞ է դատախազ՝ Ա. Դավթյանը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու հայտ ներկայացրել

ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ամենայն հավաականությամբ չի պաշտոնավարի մինչեւ օրենքով սահմանված ժամկետի ավարտը՝ այս տարվա սեպտեմբերը: Խոսակցություններ կան այն մասին, որ իշխանության ներսում դատախազին փոխարինող են փնտրում դեռ անցյալ տարվանից:

Այս լուրերին զուգահեռ տեղեկություններ են շրջանառվում, որ դատախազ Դավթյանը դիմել է Ռւսաստանի Դաշնություն՝ քաղաքացիություն ստանալու համար: Անհավատալի էր թվում, դրա համար «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակավ դեռ 2021-ի նոյեմբերի 9-ին երկու կետով հարցում էր արել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին.

Nikol-Pashinyan

1. Արդյոք ՀՀ գլխավոր դատախազը դիմե՞լ է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար:

2. Ի՞նչ պատասխան է ստացվել ՌԴ պետական կառույցներին դիմելուց հետո:

Սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Մերժվե՞լ է նրա դիմումը, թե՞ բավարարվել: Դատելով ստացված այլ տեղեկություներից, Արթուր Դավթյանը մտադիր է մնալ Հայաստանում, քանի որ չի ստացվել այլ երկրում գործերը կարգավորել:

putin

Տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցներից մեկում դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է իրեն Երևանի պետական համալսարաի իրավաբանական ֆակուլտետի դեկան նշանակել: