datapartyal

Անկախացումից ի վեր՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բարձրագույն կրթություն են ստացել 11 դատապարտյալներ։ Նրանցից 4-ը եղել են ցմահ ազատազրկման դատապարտված, մյուսները՝ առանձնապես ծանր, ծանր եւ միջին ծանրության հանցագործություն կատարած։ Սահմանադրության 38-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։

kaluga

Քրեակատարողական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին կետն էլ ուղղիչ հիմնարկի վարչակազմին պարտավորեցնում է դատապարտյալի կրթությունը կազմակերպելու միջոցներ ձեռնարկել, սակայն կրթության իրավունքն իրացնելիս դատապարտյալները մի շարք խնդիրների են բախվում: Դրանք կապված են օրենսդրական բացերի, համալսարանների և բանտային համակարգի միջև ոչ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ազատազրկված անձանց նկատմամբ առկա խտրական վերաբերմունքի հետ:

bant

Բացի այդ կան նաև ուսման վարձի հետ կապված մի շարք խնդիրներ։ Եթե անձինք ազատազրկված են, իսկ նման հիմնարկներում աշխատանքի հարցը կարգավորված չէ, եւ եթե անգամ դատապարտյալներն աշխատեն էլ, նվազագույն աշխատավարձ են ստանում, ինչով չեն կարող հոգալ ուսման վարձը: Ստիպված նրանց հարազատները պետք է հոգան եւ ազատազրկված հարազատի ընթացիկ կարիքները, եւ ուսման վարձը վճարեն»,- փաստեց Նարե Հովհաննիսյանը