datavor

ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, առաջին անգամ խոսել է իր կյանքի ամենամեծ ձեռքբերման, ամենախորը ափսոսանքի, դավաճանության եւ այլ հարցերի մասին` պատասխանելով «Իրավունքի» բլից հարցերին.

dataran

— Պարոն Ազարյան, ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար:

— Սրբություն:

— Արցա՞խը:

— Հայրենիք:

— Զինվո՞րը:

— Երեխաս:

— Ընկե՞րը:

— Թիկունք, հենարան:

— Ի՞նչը երբեք չեք ների:

— Երբեք չեմ ների դավաճանությունը, երբեք:

— Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

— Ամենամեծ ձեռքբերումը իմ ընկերներ են, որոնց շնորհիվ ես այսօր կամ այն, ինչ կամ:

dataran

— Մի բան, որի համար շատ եք ափսոսում:

— Շատ եմ ափսոսում, որ ժամանակին նվիրված եմ եղել մի մարդու, ով, ինչպես ժամանակը ցույց տվեց, դրա արժանիքները չուներ:

— Եթե իմանայիք, որ Ձեր կյանքի վերջին վայրկյաններն եք ապրում, ի՞նչ կանեիք:

— Կյանքիս վերջին վայրկյաններին կաղոթեի հայրենիքիս, երեխաներիս, ընկերներիս եւ բոլոր հարազատ մարդկանց համար»: