Երեկ իմացա, որ ամենամոտ ընկերուհիս ամուսնանում է իմ նախկին ընկերոջ հետ, ինչու՞ է նման քայլի գնում

Ես ու Լուսինեն իրար ճանաչում ենք դպրոցական տարիքից, հետո միասին էլ ընդունվեցինք համալսարան ու նույն ֆակուլտետ: Հիմա պարզ է չէ՝ որքան մտերիմ ընկերուհիներ էինք մենք: Համալսարանը ավարտելուց հետո, ես ծանոթացա մի տղայի հետ ու մենք սկսեցինք շփվել: Ավելի քան 3 տարի ընկերություն արեցինք ու մեկ օր պատահաբար ես Լուսինեին տեսա իմ ընկերոջ հետ՝ սրճարանում:

love

Ինձ տեսնելուց երկուսն էլ խառնվեցին իրար ու պատճառաբանեցին, թե ինձ համար անակնկալ պիտի պատրաստեին, դրա համար հանդիպել էին, որ հասկանային ոնց պետք է դա անեն: Իմ ներսում կասկածը մեծացավ, ես չէի հավատում այդ վարկածին, մինչև ամեն բան ինձ համար պարզ դարձավ:

90-han

Որոշ ժամանակ անց, ընկերս ու ես բաժանվեցինք, այլևս չէինք հասկանում իրար: Ու մեկ ամիս անց ես պարզեցի, որ իմ ամենամոտ ընկերուհին ամուսնանում է, ու ամուսնանաում է այն մարդու հետ, ումից ես մեկ ամիս առաջ եմ բաժանվել: Ես դեռ հույսեր էի փայփայում, որ ամեն բան վերջացած չէ, բայց հիմա ամեն բան պարզ է: Նա այդպես էլ չցանկացավ հանդիպել ինձ հետ ու բացատրել՝ ինչպես կարող էր նման քայլի գնալ ու ինձ թիկունքից հարվածել: