45654778789

Մարիուպոլը հաջողվել է արգելափակել։ Այս մասին հայտարարել է ԴԺՀ Ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։«Ամեն բան ընթանում է, ինչպես նախատեսված էր։ Մարիուպոլն արգելափակված է։

75465863486

Զորքերը կշարունակեն շարժվել այն ուղղությամբ, որը մեզ կօգնի վերջնականապես դադարեցնել բնակելի թաղամասերի հրետանակոծությունները ոչ միայն մեզ մոտ, այլև մեր հարևանների մոտ՝ Լուգանսկում»,-ասել է Բասուրինը «Россия 24» հեռուստաալիքի եթերում։

Բասուրինը կարծում է, որ մոտակա մեկ-երկու օրում պարզ կդառնա, թե ինչպես կզարգանա Մարիուպոլի հետ կապված իրավիճակը։Նրա խոսքով՝ Մարիուպոլում շուտով հումանիտար աղետ կսկսվի․ լույս և սնունդ չի լինի։

45935743768

«Պետք է ամեն ինչ անել, որ մարդիկ չտուժեն, այդ պատճառով է մենք ասում էինք, որ մարդասիրական միջանցք ենք բացում։ Եթե այնուամենայնիվ նորմալ գիտակցում կա, որ նրանք քաղաքացիական բնակչությանը թույլ կտան դուրս գալ քաղաքից, դա կհեշտացներ մեր ճանապարհը»,-հայտարարել է նա։