Ռուս ժամկետային զինծառայողների՝ պատերազմին ներգրավված լինելու մասին փաստերը ստուգվում են. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայում ժամկետային զինծառայողների մասին տեղեկատվությունը նշելով, որ գլխավորն այն է, որ այդ փաստերը բացահայտված են, իրավիճակը շտկված է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

3465765-8653

«Երեկ արդեն ասել ենք, որ համապատասխան նյութերը փոխանցվել են զինդատախազություն, որն իրականացնելու է ստուգում և տալու է իրավական գնահատական։ Դա եղել է երեկ, հետևաբար, այսօր սխալ է սպասել ինչ-որ արդյունքների։ Եկեք սպասենք, թե ինչ տեղեկություն կստացվի։ Կարևորն այն է, որ այդ փաստերը բացահայտված են, իրավիճակն այդ առումով շտկված է», — ասել է Պեսկովը լրագրողներին։

765-5398

ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը երեկ հայտնել է, որ հայտնաբերվել են Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության անցկացմանը մասնակցող ռուսական ԶՈւ ժամկետային զինծառայողների ներկայության մի քանի փաստեր: