dproc

Երեխաս սովորում է հանրակրթական դպրոցի 2-րդ դասարանում: Նա բավականին լավ առաջադիմություն ունի, բայց վերջին ժամանակներում նկատել եմ, որ չի ցանկանում գնալ դպրոց: Պատճառներից մեկն այն է, որ դասարանում նրան ծաղրում են ու պարբերաբար նեղացնում: Մի քանի օր առաջ էլ լացելով եկավ տուն ու ասաց, որ այլևս չի գնա այդ դպրոց:

dproc

Երեխաները տղայիս ծաղրում են նրա ոտքի խնդրի պատճառով: Նա մի փոքր վատ է քայլում ու դա նկատվող թերություն է: Ես չեմ ցանկանում երեխաների ծնողներին դիմել այս հարցով՝ քանի որ հասկանում եմ, որ նրանց տարիքը այնպիսին է, որ կարող են և առանց հասկանալու վիրավորել կամ նեղացնել իրար, բայց միաժամանակ չեմ ցանկանում, որ տղաս հեգեբանորեն ճնշվի ու հիասթափվի իր ընկերներից ու դպրոցից:

videoblocks

Ուսուցչուհիները ամեն բան անում են, նրան դասարանում ինտեգրելու համար, բայց այս պահին դա չի հաջողվում նրանց: