Ուժեղ քամիներ են սպասվում. եղանակի տեսություն

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 3-ին, 4-ի գիշերը, 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 5-ի երեկոյան ժամերին, 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։ Մարտի 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

64536854875

Քամին հարավային է՝ 2-5 մ/վ արագությամբ, մարտի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն մարտի 4-5-ը կնվազի 6-8 աստիճանով։

65874365786486

Երևան քաղաքում մարտի 3-ին, 4-ի գիշերը և առավոտյան, 5-ի երեկոյան ժամերին, 7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-4-ը սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ:Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը եղել է 6-8 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +14….+16 աստիճան։