Macron

Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է մենյուն, որն առաջարկվել է Էմանուել Մակրոնին Մոսկվա կատարած այցի շրջանակում:

menu

Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, ֆրանսիացի ղեկավարին համեղ ուտեստներ են հյուրասիրել: Մենյուի մեջ եղել է՝ 5 տեսակ ձկից պատրաստված ձկնապուր, մարինացված խնձորներ ծովախեցգետնով, սթեյք՝ թառափից, եղնիկի միս մոշով, ռավիոլի սպանախով, կոճապղպեղի շերբեթով: Իսկ որպես խմիչք՝ Մակրոնին առաջարկվել է ռուսական գինի:

makron

Միևնույն ժամանակ տեղեկացնում են, որ ընթրիքից հետո, Մակրոնը խոստովանել է, որ ուտելիքները իրեն շատ են դուր եկել, դրանք պատրաստված են եղել յուրահատուկ բաղադրատոմսով ու հրաշալի խոհարարաի ձեռքերով: