«Մեզ դա հաջողվեց, շնորհակալություն ֆրանսիացի դիվանագետներին, հայ գերիներին իրենց ընտանիքներ վերադարձնելու համար». Մակրոնի գրառումն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին և զինվորներին, որոնք ներգրավված են եղել Ադրբեջանից հայ 8 գերիների վերադարձման գործողություններում։

makron

«Ձերբակալված ութ հայեր ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխվել Երևան։ Նրանք իրենց ընտանիքներ կվերադառնան, որոնցից մի քանի ամիս է` բաժանվել էին»,–գրել է նա:

emanuel-makron

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ զինծառայողի։ Փաստը հաստատել էր Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը` մանրամասնելով, որ նրանց մի մասը զինծառայողներ են, որոնք գերեվարվել են 2021 թվականի նոյեմբերի 16-ի դեպքերի ժամանակ։