Սկեսուրս շատ սնահավատ կին է: Արդեն 10 տարվա հարս եմ, միասին ենք ապրում շատ հարցերում ենք հաշտ, սակայն երբ հերթը հասնում է տարբեր գուշակությունների ու սնահավատությունների սկսում ենք վիճել: Ես ինքս չեմ հավատում նման բաների ու կարծում եմ, որ դրանք անիմաստ են:  

Մի քանի օր առաջ առավոտյան սուրճի ժամին կես կատակ, կես լուրջ ասացի. «Մամ ջան քեզ էնքան շատ եմ սիրում, էսօր անգամ երազում եմ քեզ տեսել»: Միանգամից վեր թռավ տեղից, վազեց հարևանի տուն ու կռիվ սարքեց:

Հազիվ հանգստացրեցինք ու երբ կռիվ պատճառն իմանացա ծիծաղից թուլացել էի: Պարզվումա երազում սկեսուրին տեսնելը էդքան էլ լավ նշան չի ու նշանակումա տան մեջ գողություն է եղել: Սկսեսուրս էլ լսելով, որ իրեն եմ տեսել, կարծելա որ հարևանը, ում հետ գրեթե ամեն օր մեր տանը սրճում ենք գողություն է արել:

Լավ էր տանից ոչինչ չէր կորել, ամեն ինչ իրենց տեղում էին: Երեկոյան ամուսնուս էլ պատմեցի գլխներիս եկածը մի լավ ծիծաղեցինք: