trchogh

Չկա երեևի մի մարդ, ով չսարսափի երկրաշարժից ու դրա հետևանքներից: Աշախարհում առաջին անգամ գտել են, այս արհավիրքից պաշտմանվելու մի մեթոդ, որը կօգնի մարդկանց փրկվել երկրաշարժի ժամանակ:

Ճապոնական Air Danshin Systems Inc. ընկերության տները կարող են երկրաշարժի ժամանակ բարձրանալ գետնից վեր և «սավառնել» մինչև ցնցումների ավարտը։ «Թռչող» քոթեջների սկզբունքը հետևյալն է. դրանց պարագծի երկայնքով տեղադրվում են զգայուն սենսորներ:

Արձանագրելով երկրի մակերևույթի անգամ ամենաթույլ տատանումները, նրանք ազդանշան են ուղարկում տան հիմքում տեղադրված կոմպրեսորին, որն արագ օդ է մղում շենքի տակ: Այս հզոր առաձգական օդային բարձը թույլ է տալիս շենքին սավառնել գետնից 3 սմ բարձրության վրա: Անգամ այս փոքր հեռավորությունը բավական է տունը կործանարար հետևանքներից պաշտպանելու համար։

Պահանջվող օդի ծավալը պահպանվում է հատուկ հսկիչ փականի միջոցով՝ այդպիսով պահպանելով տան կայուն հավասարակշռությունը «թռիչքի» ժամանակ։ Նշենք, որ սեյսմակայուն հիմքը կապ չունի տան «արկղի» հետ, իսկ երկրաշարժի ավարտից հետո այն սահուն վերադառնում է իր տեղը։ Air Danshin Systems Inc-ի մասնագետները նշում են, որ իրենց նոու-հաուն, արդյունավետ լինելուց բացի, ավելի ցածր գին ունի տների սեյսմիկ պաշտպանության այլ հայտնի մշակումների համեմատ։