Տեսեք՝ ինչ անմոռանալի անակնկալ էր արել «Սուրմալու»-ում զոհված Էռնա Գրիգորյանը 44-օրյայի անմահ հերոս Գևորգի համար՝ նրա վերջին ծննդյան օրը․ Հերոսի քրոջ հուզիչ գրառումը

Հերոս Գևորգ Ջավախյանին 44-օրյայից ճանաչում են շատերը, սակայն ափսոս, որ միայն հետմահու։ Հերոսն ընկավ անհավասար մարտերում՝ պաշտպանելով հայրենի հողը։

Այսօր հերոս Գևորգ Ջավախյանի քույրը՝ սեդա Ջավախյանը պատմել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով կյանքից հեռացած Էռնա Գրիգորյանը իրենց ընտանիքի մտերիմն էր։ Նա մի պատմություն է պատմել Գևորգի և Էռնայի մասին։

Սեդա Ջավախյանը գրել է․

«Ուզում եմ մի պատմություն պատմել այսօրվա անմեղ զոհ՝ Էռնայիս մասին, որ բոլորը իմանան իր ՄԱՐԴ տեսակի մասին…

2020 թվականն էր՝ մայիսի 3, Գևիս ծննդյան օրը…երկրում կորոնավիրուս, կարանտին, խիստ հսկողություն զորամասերում…արգելված էին բոլոր տեսակի տեսակցությունները, անգամ ծանրոցներն էին արգելված…

Ես խելագարության աստիճանի մոլորված էի, դե եղբորս ծնունդն է ու ես չեմ կարողանում իրեն տեսնել անգամ չեմ կարողանում ոչինչ անել նրա համար…

Մի զանգ Էռնայիս՝ խնդրանքով, որ օգնի մի բան կազմակերպեմ…Էռնան ծնունդով արցախցի էր ու այդ պահին էլ գտվում էր Արցախում…

Չնայած դժվարությունների, 1 ժամվա մեջ Էռնաս կազմակերպել է մի նենց բան Գևիս համար, որ մինչ այժմ զինվորները ասում են դա անհնարին բան է եղել կարանտինի պայմաններում…տորթեր, սոկեր՝ ամբողջ վաշտի համար…Գևիս էլ մոտեցել էր ասել էր,- «Գև ջան, վերցրու էս քեզ քո քուրիկից…»։

Ու մինչ օրս բոլորը ասում են, որ անհնարին էր դա…հերիք չի մարդ էր ներս մտել, մի հատ էլ իր փոխանցել զինվորի…

հենց էդ ծնունդը եղել է Գևիս վերջին ծնունդը…

Ես ամբողջ կյանքում քեզ շնորհակալ եմ լինելու հենց էդ օրվա համար, եղբորս ծննդյան օրով իրեն անակնկալ անելու համար, իմ հանգստության համար…չգիտեմ էլ ինչ գրեմ…մերսի քո մարդ տեսակի համար, միշտ ինձ գրելու, հարցնելու, հետաքրքրվելու համար…ամեն-ամեն ինչի համար

Ամենաջիգյարովս…շատ տանջվեցիր, ննջիր խաղաղությամբ…»