Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը  , այսօր ՝ հունվարի 28-ին ՝ Հայոց բանակի 30 -ամյակի օրն իր քաղաքական թիմի հետ այցելել է Սարդարապատ :   Պարոն Սարգսյանը բանակի տարեդարձի առթիվ    ուղերձ է հղել , որում  նշում է, որ ինքը հավատում է հայոց բանակի զարթոնքին:  նա հավատում է , որ փառահեղ հաղթանակներ տարած բանակը մի օր կվերականգնվի ,  և  որ մի օր զանգերի ղողանջը նորից կազդարարեն հաղթանակի մասին:   

Նախկին  նախագահն  իր  ուղերձում մասնավորապես ասում  է ՝

«…Անցած երեք տասնամյակների ընթացքում և´ փառահեղ հաղթանակներ տարած, և՛ վերջին պատերազմում հայրենադավ, վախկոտ ղեկավարների հրամանատարության ներքո ծանր պարտություն տեսած հայոց բանակի հոբելյանի օրը այս հաղթական վայրից կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել բոլոր ժամանակներում Հայրենիքի համար նահատակված մեր հերոսների հիշատակին:

Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին: Հավատում եմ, քանի որ ես և իմ բազմաթիվ մարտական ընկերները Շուշիի ու Արցախի այլ բնակավայրերի ազատագրմամբ ականջալուր ենք եղել Սարդարապատի խորհրդին և ուժ առել մեր քաջակորով նախնիների հերոսական սխրանքներից:

Ես հավատում եմ, որ հուշահամալիրի զանգակատան զանգերի ղողանջը դեռ ազդարարելու է նոր հաղթանակի լուրը, և այդ հաղթանակը Հայոց փառապանծ բանակն է կռելու՝ մեր ժողովրդի 30-ամյա զավակը:

Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ» :

error: Content is protected !!