Նկարում ես ու կիսուրս ենք, ամեն անգամ ուր գնում ենք, մեր հարաբերություններից են խոսում, թե բա որնա գաղտնիքը, որ սենց սիրով եք իրար հետ․ տեսեք ինչ ենք բոլորին պատասխանում, հենց դրա շնորհիվա, որ սենց ջերմ ու մտերիմ ենք իրար հետ

Սկեսուրիս հետ տարիների ընկերուհիներ ենք, եթե կարելիա տենց ասել: Առաջին իսկ օրվանից իրա հետ ենք ապրել, դե ամուսնուս հայրը շուտա մահացել, ամուսինս դեռ երեխա էր, սկեսուրս մենակա մեծացրել իրան: Որ ամուսնացանք, հեց ես ասեցի միասին ապրեք, հո մենակ չենք թողնելու:

Տենց արդեն քանի տարիա իրար հետ ենք ապրում, արդեն ամեն մեկս իրար լավ ենք ճանաչում, ով ինչա սիրում, ինչ չէ: Բացի դրանից կիսուր մամաս թեթև բնավորություն ունի, էսքան ժամանակ չենք էլ կռվել, որ հանկարծ վեճ էր սկսվում, կատակի էինք տալիս:

Դրա համար էլ ուր գնում ենք, իմ կիսուր մամայիս հարաբերություններից ենք խոսում, թե բա ոնց եք անում, որ սենց մոտ եք իրար: Շատ հեշտ ժողովուրդ, ուղղակի իրար սիրեք, ոչ թե իրար հետևից բամբասեք ու թուքումար տաք:

error: Content is protected !!