ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հայտնել է առաջիկա օրերին սպսվող եղանակի կանխատեսումները:

Ըստ այդմ, Հանրապետության տարածքում մայիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ին կեսօրից հետո, 24-25-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը այսօր՝ մայիսի 22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում մայիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: