«Հայպետհիդրոմետից»հայտնել է առաջիկա 5 օրերին Հանրապետության տարածքում սպասվող եղանակի կանխատեսումները:

եղանակ

Ըստ հաղորդագրության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 16-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-ին, 20-ի գիշերը շրջանների, այդ թվում մայրաքաղաքում, սպասվում է ձյուն: Հունվարի 17-18-ը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-18-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: 

ձյուն

Երևան քաղաքում հունվարի 16-ի ցերեկը, 17-18-ը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։

եղանակ

Այսօր գիշերը Երևանում կլինի -4-6, վաղը ցերեկը՝ -1-3։

Գիշերը և վաղը ցերեկը օդի ջերմաստիճանը մարզերում կլինի.

Շիրակում գիշերը՝ -18-23, ցերեկը՝ -7-12,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -17-20, ցերեկը՝ -6-11,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -2-5,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -17-22, ցերեկը՝ -6-10, 

Լոռիում գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -4-9, 

Տավուշում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -3+1,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -17-20, ցերեկը՝ -7-11,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -2-4,

Արարատում գիշերը՝ -8-11, ցերեկը՝ 0 — 3, 

Արմավիրում գիշերը՝-8-11, ցերեկը՝ 0-3, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -17-20, ցերեկը՝ -5-10,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -1-4,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ 0-3,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -2-5,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0-3։

եղանակ