Ջերմաստիճանը կտրուկ կնվազի. հայտնի է առաջիկա օրերի ջերմաստիճանը

ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը հայտնում է, որ Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ն աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով:

 «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են նաև, որ Երևանում սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13 +15, վաղը ցերեկը՝ +28 +30 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +22 +27, Կոտայքի լեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +24 +26, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13 +15, ցերեկը՝ +26+28, Սևանա լճի ավազանում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +20 +23, Լոռիում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +23 +28, Տավուշում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25 +29, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +22 +25, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +26 +31, Արարատում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +29 +32, Արմավիրում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +28 +30, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +23 +26, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +29 +32, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +28 +32, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +21 +24, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +26 +30։