arm

Այս տարվա գարնան վերջին ազգային փոխադրող «FlyArna» ավիաընկերությունը կսկսի թռիչքները: Այս մասին այսօր առցանց ասուլիսում հայտնեց «Air Arabia» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ադել Ալ Ալին: Նա եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) ղեկավար Դավիթ Փափազյանը ներկայացրին ավիաընկերության ապրանքանիշը:

Armenia

Պարոն Ադել Ալ Ալին նաեւ ասաց՝ բոլոր ինքնաթիռները, որոնք կօգտագործվեն ավիաընկերության կողմից, կգրանցվեն Հայաստանում։ Ասաց նաեւ, որ աշխատանքներ են տարվում Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի, Մերձավոր Արեւելքի, ԵՄ-ի եւ այլ ուղղություններով թռիչքներ իրականացնելու ուղղությամբ:

Լրագրողները Դավիթ Փափազյանից եւ «Air Arabia»-ի տնօրենից հետաքրքրվեց՝ արդյոք լուծվե՞լ են «սեւ ցուցակի» խնդիրները, որում հայտնվել էր հայկական ավիաընկերություններն:

fly

Ի պատասխան Դավիթ Փափազյանն ասաց՝ այն գործընթացները, որոնք տեղի ունեցան երկու տարի առաջ, դեռ ընթացքի մեջ են: Սակայն պարոն Փափազյանն ասաց, որ թռիչքներ իրականացնելու առումով հատուկ անհանգստություն չունեն: Ըստ նրա, «սեւ ցուցակի» հարցի հնարավոր հանգուցալուծման ժամկետների եւ եղանակների մասին հարցին ճիշտ կլինի տեղեկություն հայտնի Քաղավիացիայի կոմիտեն: