Ֆրանսիացի պատգամավորի ու Ադրբեջանի դեսպանի՝ Արցախի թեմայով բանավեճին, անդրադարձել է նաև Ալիևը

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն Twitter-ի իր էջում բանավեճի մեջ է մտել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ: Մասնավորապես, Մուստաֆաևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցից մի հատված է հրապարակել Twitter-ի իր էջում։

francaise

Նշենք, որ Ալիևը հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ Ադրբեջանն արդեն կարգավորել է այն։ Ալիևը շեշտել էր` Մինսկի խումբը չի զբաղվելու այդ հարցով, քանի որ Ադրբեջանը թույլ չի տա։

patgamavor

Հենց այս խոսքերն էլ թվիթերյան իր էջում տեղադրել էր Մուստաֆաևը։Ի պատասխան Լուազոն գրել է, թե առաջին հերթին դիվանագետը պետք է հարգի երկիրը, որտեղ աշխատելու պատիվ ունի։«Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է, իսկ դուք անում եք հնարավոր ամեն ինչ, որպեսզի խափանեք աշխատանքները։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, հրադադարը չի պահպանվում։ Հայաստանում երեկ 3 զինվոր է կորցրել»,–գրել է Լուազոն։