Ի՞նչ «անքաղաքավարի» արարք գործեց Գագարինը՝ թագուհու ներկայությամբ

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի բարքերը ծանոթ են բոլորիս, սակայն ոչ մանրամասնությամբ։ Մարդիկ, հաճախ իմանալով, թե ինչպիսի բարքեր ու կանոններ են գործում թագավորական ընտանիքում, մի պահ մտածում են՝ արդյո՞ք արժե այդքան խստությամբ պահպանել եղած կանոնները՝ չներգրավվելով ժամանակակից մշակույթի ու արժեքների մեջ։

Օրինակ՝ ինչի՞ համար է թագավորական ընտանիքը պահպանողականություն քարոզում իր անդամներին և մերժում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մի փոքր շեղվել այդ ուղուց։ Այդպես եղավ նաև արքայադուստր Դիանայի դեպքում, ինչը ճակատագրական էր թե՛ նրա, թե՛ նրա զավակների համար։

Մի անգամ էլ Գագարինը ընդունելության էր Բրիտանիայում՝ թագուհու մոտ։ Ընդունարանում նրան կիտրոնով թեյ մատուցեցին։ Թեյը խմել- ավարտելուց հետո Գագարինը վերցրեց միջի լիմոնը և կերավ այն:

Շրջապատը շոկի մեջ էր։ Այս գործողությունը ոչ մի կերպ չի ներառվել արձանագրության մեջ: Թագուհին նույնպես վերցրեց իր լիմոնը և կերավ այն: Բոլոր պալատականները նույնն արեցին։

Այժմ արդեն ընդունված կարգ է պալատում․ կարելի է բաժակի միջի կիտրոնն ուտել՝ թեյն ավարտելուց հետո։

error: Content is protected !!