garnik-isagulyan

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Լիլիթ Մակունցի հայցադիմումը՝ ընդդեմ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին ՝ պարտավորեցնելով հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները եւ հօգուտ Մակունցի բռնագանձել 424.000 ՀՀ դրամ։ Այս մասին  տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

l-makunc

Հիշեցնենք, որ Լիլիթ Մակունցը 2020թ դեկտեմբերի 23-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի՝ ասուլիսներում հնչեցված զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու եւ պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին:

garnik-isagulyan

Հայցադիմումը վերաբերում է Իսագուլյանի կողմից արված այն հայտարարություններին, որ հեղափոխությունը կատարվել է ադրբեջանական փողերով։