Արցախում գազ չկա․ ո՞րն է խնդիրը

Այսօր «Արցախգազ» ՓԲԸ մամուլի ծառայությունը մտահոգիչ հայտարարություն տարածեց։ Համաձայն հայտարարության՝ Արցախի` Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել է։

Նշվում է, որ վթարը եղել է մարտի 8-ի գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում, դրա հետևանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը։

Այս պահին, ինչպես նշված է հայտարարությնա մեջ, ընկերությունը աշխատանքներ է իրականացնում գազամատակարարման հնարավորինս արագ վերականգնման ուղղությամբ։ Ընկերությունը նաև հայցում բաժանորդների ներողամտությունը պատճառած անհանգստության համար։

error: Content is protected !!