gaz

Թանկացումները շարունակվում են, հունվարի մեկից թանկանում է նաև էլեկտրաէներգիայի գինը ու այս շղթան կարծես մինչև այս տարվա վերջ շարունակվելու է: Այս հանգամանքը շատ մտահոգիչ է հատկապես այն մարդկանց համար, ովքեր ապրում են նպաստի ու թոշակի հույսով:

gaz

Տեղեկություններ կան, այն մասին որ փետրվարին «Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացնի։ Սահմանին գազի գինը կմնա նույնը, բայց երկրի ներսում սպառողներին մատակարարվող գազի սակագինը կփոփոխվի, որի հիմնավորումների մեջ մի շարք գործոններ են ներառվելու, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերը։

gaz

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը Hraparak.am-ի հետ զրույցում չի հերքել գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին տեղեկություններն ու հավանականությունը, թեև նշել է, որ այս պահին «Գազպրոմ Արմենիա»-ից դեռ հայտ չեն ստացել․ մինչև հայտն ուղարկելը պետք է այդ մտադրության մասին մամուլով հաղորդագրություն տարածեն։