zinvor

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Սիմոնյանի, բավարարելով դատախազի բողոքը՝ գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում է կայացրել։

Փաստաբան Կարմեն Պողոսյանը դատախազի ներկայացրած բողոքի հիմնավորումները թույլ ու անհիմն որակեց։

geriner

«Շատ տհաճ իրավիճակ է։ Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին։ Քննիչները կարող էին աշխատել առանց կալանավորման։ Այդ մարդկանց կրկին սթրեսի ենթարկել պետք չէր»,- ասաց նա։

Փաստաբանն ասաց, որ իրենք էլ պատրաստվում են վճռաբեկ բողոք ներկայացնել։

Հիշեցնենք, որ  Նարեկ Երեմյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հատկանիշներով։

geriner

Նարեկ Երեմյան իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է։

Այդ քրեական գործով կալանավորված են 5 զինծառայող, որոնք մեղադրվում են մարտական ծառայության կանոնները խախտելու համար, այս հոդվածով նրանց սպառնում է 3-7 տարվա ազատազրկում։ Իսկ գումարտակի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Նարեկ Երիմյանին սպառնում է 3-8 տարվա ազատազրկում։