465768978

Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ ընդունելուց հրաժարվելը ճիշտ էր, այդ հարցը դրված չէր և դրված չէ օրակարգում։ ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

5465776987

«Սա ճիշտ որոշում էր, այն ժամանակ այս հարցի վերաբերյալ շատ երկար բանակցություններ են եղել ՆԱՏՕ–ում», – ասել է Շոլցը։ Կանցլերը հավելել է, որ այս հարցն այսօր էլ օրակարգում չկա։

2008 թվականին Բուխարեստում անցկացված գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ–ի երկրները հաստատել էին, որ Վրաստանը և Ուկրաինան իրավունք ունեն անդամակցել դաշինքին` հետաձգելով հարցի լուծումն անորոշ ժամանակով։

576768768074564

Անցած տարվա հունիսին ՆԱՏՕ–ի առաջնորդները Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ աջակցեցին դաշինքին միանալու երկու երկրների իրավունքին։ Նրանք հայտարարեցին նաև բարեփոխումները շարունակելու անհրաժեշտության մասին, սակայն չնշեցին այս երկրների` կազմակերպությանը անդամակցելու ժամկետները։