«Ռուսաստանը ծանր գին կվճարի իր ագրեսիայի համար. սխալը՝ սխալի հետևից, դուք դասեր չեք քաղում». Գերմանիայի կանցլեր

Եվրոմիության կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սանկցիաները կընդունվեն արդեն այսօր՝ ՌԴ կողմից Դոնբասում հատուկ գործողություններ սկսելու պատճառով: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

putin

«Որպես հաջորդ քայլ մենք սերտ կապերի մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության շրջանակներում եւ արդեն այսօր նոր սանկցիաներ կկիրառենք:

kiev

Դրանց նպատակն այն է, որ ռուսական կողմը հասկանա՝ ագրեսիայի հետևանքով ծանր գին են վճարելու: Սա ցույց կտա, որ Վլադիմիր Պուտինը պատերազմ սկսելով լուրջ սխալ է արել», – ասում է կանցլերը: