45467678790

Ամերիկյան Գլենդելում սկսվել է նոր թանգարանի ու մշակութային կենտրոնի շինարարությունը։ Սա մի նախագիծ է, որի մասին քաղաքի հայ համայնքը տասնամյակներով երազել է: Տեղեկությունը հայտնում է Glendale News – Press-ը: 

8254768799

Abc7-ն էլ հայտնում է, որ այնտեղ շուտով թանգարան կբացվի, որը կպատմի հայերի պատմության, ինչպես նաև նրանց ձեռքբերումների մասին:«Սա մի քայլ է դեպի երազանք, որը շուտով բոլորիս համար իրականություն կդառնա», — ասել է Գլենդելի քաղաքապետ Փոլա Դևայնը՝ խոսելով նախագծի մասին:

glendel

Թանգարանը գտնվում է Կոլորադոյի բուլվարում։ Ամերիկահայերի համար այն կդառնա նոր տուն, որտեղ կներկայացվի նրանց ժառանգությունը, իսկ մնացածներին այն հնարավորություն կտա հաղորդակցվել, իմանալ և հասկանալ՝ ինչով է ապրում ԱՄՆ հայ համայնքը։
Թանգարանում գործելու են մշտական ու ժամանակավոր ցուցադրություններ, այդ թվում՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության թեմային: Թանգարանում նաև կրթական կենտրոն է գործելու։