Գնդապետի վերջին նամակը` որդուն

ՀՀ ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանն իր ծննդյան օրը տանը կազմակերպված խնջույքներին երբեք ներկա չէր լինում կամ տուն էր հասնում ուշացումով։ Արդեն 2–րդ ծննդյան օրնէ, որ Վահագնի բացակայությանը հարմարված ընտանիքը նրա ներկայությունը զգում է Եռաբլուրում։ 

arcakh

«Ինձ համար Վահագնը կա, ամեն տեղ է։ Նա նաև ողջ է այն զինվորականների համար, որոնք կլոր տարին գալիս են, նստում նրա շիրիմի մոտ, հուզվում, պատմություններ պատմում պատերազմում նրա անցած ուղղուց։ Վահագնի համար զինվորը մեծագույն արժեք էր։ Օգնում էր բոլորին, դրա համար էլ մինչ օրս միայն օրհնանք եմ լսում» պատմում է մայրը՝ Սիմա Պետրոսյանը։

«Հրամանատարի ճիշտ գործողությունների շնորհիվ բոլորս փրկվեցինք»,-սա ամենահաճախ հնչող արտահայտությունն է, որը մայրը լսում է որդու շիրիմի մոտ։

Բոլորը գիտեին, որ Վահագնը անձամբ է գնում հետախուզության։ Պատերազմից առաջ նա հասցրեց լինել ամբողջ Արցախում։ Տեսնում էր, որ թշնամին պատրաստվում է պատերազմի։ «Մի անգամ տուն եկավ բավականին տխուր։ Ես մի փոքրիկ հոգեբանական մեթոդ էի կիրառում. պառկում էր, գլուխը դնում ծնկիս, շոյում էի ու մի քիչ էլ խոսացնում։ Հարցրի` պատերազմ կլինի՞, ասաց` պատերազմն անխուսափելի է։

Karabakh

Տիկին Սիման վերջին անգամ որդու ձայնը լսել է զոհվելուց մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 11-ն։Հեռախոսազանգին նախորդում է գնդապետի ավագ որդուն՝ Վահեին ուղղված հաղորդագրությունը, որում Վահագնը նշում է, որ որդին բավականաչափ մեծ է` արդեն տղամարդ է ու անհրաժեշտության դեպքում պետք է հոգ տանի մոր ու փոքր եղբոր մասին։