Ռուսաստանաբնակ հայազգի հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը նոր գրառում է կատարել իր ինստագրամյան էջում, որում հաստատել է մամուլում շրջանառվող ամուսնալուծության մասին լուրերը: Գոհարը պատմել է իր հետվիրահատական բարդությունների և կյանքի ամենադժվար որոշման մասին: Ներկայացնում ենք դիմահարդարի գրառման թարգմանությունը:

Գոհար Ավետիսյա

«Ես այդպես այլևս չկարողացա… ես մինչև վերջին պահը հավատում էի, որ մեր միությունը կլինի մինչև ծերություն և ինչպես զիլ է, երբ մարդիկ միմյանց հակապատկերն են…

Սակայն, ինչպես կյանքն է ցույց տալիս, առանց աջակցության, սիրո, հոգատարության և փաղաքշանքի մարում է նույնիսկ ամենավառ արևը։

Դեկտեմբերին ինձ համար ամենաճակատագրական ամիսն էր, քանի որ վիրահատությունից հետո՝ ամսի 1-ից սկսած, բարդություններ առաջացան, և որոշ «բժիշկներ» գրում, զանգում և ինձ ասում էին, որ արդեն կա արյան վարակ և սեպսիս, և դա 99% տանում է մահվան․․․

Ի՞նչ էր կատարվում ինձ հետ։ Ես, ընդհանուր առմամբ, ամփոփեցի և ինքս ինձ ասացի, որ իմ կյանքը հիանալի էր, բայց այսքա՞ն արագ… Ես չեմ տեսնի, թե ինչպես է Գասպարը գնում առաջին դասարան, ինչպես է սիրահարվում և ամուսնանում։ Եվ դա ինձ ուժ էր, որպեսզի թևաթափ չլինեմ…

Գոհար Ավետիսյա

Ես բավականին բաց մարդ են, և Դուք գրեթե 24/7 տեսնում եք իմ կյանքը։ Ինձ համար ամենադժվար ժամանակահատվածում բարոյապես և ֆիզիկապես միայնակ եմ եղել… Դա ինձ համար վերջին կետն էր… Մինչ այդ դրանք շատ էին …

Ինձ համար, որպես մի մարդու, որի համար ընտանիքն ամեն ինչից վեր է, սա մեծ կորուստ է և կոտրված հույսեր և թևեր…..Ես անչափ շնորհակալ եմ Սերգեին իմ կյանքի իմաստի՝ Գասպարչիկի համար…

Գոհար Ավետիսյա

Այլևս ես մենակ եմ, ես չեմ համակերպվում…», — գրել է Գոհար Ավետիսյանը։

Գոհար Ավետիսյա