Կնոջս հեռախոսից ընենց նկարներ եմ գտել, որ արդեն ուզում էի բաժանվեի, մինչև ինքն ինձ սենց բան ասեց

Կնոջս հետ արդեն երկար տարիների ամուսնական զույգ ենք։ Մեր կյանքում ամեն բան հարթ ա ու մենք հազվադեպ ենք վեճեր ունենում։ Մեր լավ հարաբերությունների գրավականն էն ա, որ մենք միշտ անեղծ ենք իրար հետ ու երբեք գաղտնիքներ չենք ունենում։

Էս վերջերս մի դեպք եղավ, որից քիչ էր մնում գնայի էն աշխարհ։ Կինս մտել էր բաղնիք, ես էլ ինձ համար սուրճ էի խմում ու հեռուստացույց նայում։ Սեղանի վրա դրված էր կնոջս հեռախոսը, պահի տակ մտքովս անցավ ստուգել կնոջս հեռախոսը։ Բացեցի հեռախոսն ու մտա նկարները նայելու, գիտեի որ մենք շատ համատեղ նկարներ ունենք կնոջս հեռախոսում։

Մեկ էլ, որ չտեսա կնոջս կիսամերկ նկարները, որտեղ նա տարբեր ներքնաշորերով էր, ոնց որ սառը ցնցուղ լիներ գլխիս։

Մտքովս ինչ ասես անցավ, արդեն կարմրել ու կապտել էի։ Մեկ էլ կինս հելավ բաղնիքից ու ես նկարները ցույց տալով բացատրություն պահանջեցի։

Կինս էլ ծիծաղաց վրաս, հետո ասեց, որ հարևան Ռոզիկը, ով առևտրական ա նոր ֆրանսիական ներքնազգեստներ էր ստացել, ինքն էլ ուզել էր, որ փորձեր ու տենար, թե որն ա վեցնում, էդ նկարներն էլ քրոջն էր ուղարկել, որ ասեր, թե որն է լավը։ Անգամ իրա ու քրոջ նամակագրությունը ցույց տվեց։

Սիրտս ընկավ տեղը։