Գյուղացիների նման անշնորհակալ ժողովուրդ ես հլը չեմ տեսել իմ կյանքում. տեսեք արածս լավության դիմաց կեսրարիս ախպերը զանգեց ինձ ու ինչ օրը դրեց

Դե ես ընդհանրապես սովորություն ունեմ, ու միշտ էլ արել եմ էլի, ասենք հին վեշերը ուղարկում եմ գյուղ։ Ես էդի վատ մտքով չեմ անում, մտածում եմ ընդեղ կարողա ինչ-որ բանի համար պետք գա, մարդիկ օգտագործեն։

Երեկ էլի մի մեշոկ շոր էի դրել, որ տանեն դաշտերը չլեն։ Մեկել էսօր կեսրարիս խփնված ախպերնա զանգում ու սկսումա վրես գոռգռալ, թե բա՝ կարողա գիտես քո ողորմությանն ենք մնացել, քո քռչերը կպահես դու կհագնես։ Ես Նառան չլնեմ, թե մեկել դրանց մի բան ուղարկեմ։