Ինչու Հայաստանին չի կարող սպանալ հացի դեֆիցիտը. ֆերմեր

1. Հացի դեֆիցիտ չի լինելու, քանի որ.

ՀՀ այդ ոլորտի խոշոր խաղացողները ցորենի տարեկան վաճառքի պաշարը գնում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին` հունձի ժամանակ , քանի որ այդ ժամանակ ամենաէժան գինն է, հետագայում վաճառում են ամբողջ տարին։

58768574-567866

Ալյուրի ներկրումն արգելված չէ։

2. Եթե դեֆիցիտ էլ լինի , Ռուսաստանը որոշակի քվոտաներ կտա հասկանալի պատճառներով։

Էս արգելքի հիմնական նպատակն այն է , որ ռիսկեր կան այս տարի ՌԴ֊ում բավարար քանակի ցանք չկատարվի` ֆինանսական ռեսուրսների դժվարամատչելիության պատճառով , իրենց ապահովագրում են` ավելցուկ պահելով , հետագայում 2022 թվականի բերքը քաղելուց հետո հասկանան` ինչքան պաշար ունեն ինչքանո՞վ ինքնաբավ կլինեն , ինչքանը հնարավոր կլինի վաճառել։

46546-56778

Հիմա ամենամեծ վտանգի մասին։ Ճիշտ է մեր սրտի գործարարները իրենց տարեկան վաճառքի պաշարներն ունեն , բայց հացահատիկի գնի վրա մեծապես ազդեցություն են թողել մանր ներկրողները, որոնց շնորհիվ մեծերը չեն կարողացել կամայական գնի բարձրացում կատարել , այս սահմանափակումներից հետո երբ մանրները դուրս են գալիս խաղից ամենայն հավանականությամբ մեծերը կփորձեն թանկացնել գինը ու թանկացման պատճառաբանություն կբերեն միջազգային շուկայում 400$+ գինը , ինչը մոտ 210 դրամի է հասնում։