hakob arshakyan

2018 թվականի պաշտոնական հայտարարագրում նշված է, որ Արշակյանն անշարժ եւ շարժական գույք չունի: Իսկ դրամական միջոցը 2018 թվականի վերջին կազմել է 25 մլն դրամ: Այդ ժամանակահատվածում Արշակյանը հայտարարագրել է երեք վայրից ստացած աշխատավարձը որը տարեկան ընդհանուր կազմել է 6 մլն 265 հազար դրամ: Իսկ ահա 2019 թվականի պաշտոնական հայտարարագրում նշված է, որ Արշակյանն ունի մեկ բնակարան Դավթաշեն վարչական շրջանում, որը գնվել է 2017 թվականին:

arshakyan

Պարզվում է՝ 2019 թվականի պաշտոնական հայտարարգրում Արշակյանն ունի նաեւ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա, որը գնվել է 2021 թվականին: Բանկային հաշիվներին Արշակյանն ունեցել է 3 մլն 200 հազրա դրամ: Իսկ կանխիկ դրամը կազմել է 9 մլն 500 հազար դրամ:

2019 թվականին, երբ նա զբաղեցրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը, ամսական ստացել է 1 մլն 397 հազար դրամի չափով աշխատավարձ:

Պաշտոնյայի 2020 թվականի հայտարարագիրը բացակայում է: Կա միայն 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարագիրը, որտեղ նշված է, որ ունի երկու բնակարան, երկուսն էլ Դավթաշեն վարչական շրջանում, որից մեկը նա 2019 թվականին նվիրատվություն է ստացել: Տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկություն չկա: Այսինքն հայտնի չէ` 2001 թվականի արտադրության Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան վաճառվե՞լ է, թե կա: Բանկային հաշվին եղած մնացորդը կազմել է 2 մլն 220 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը՝ 4500 դոլար: Ստացած եկամուտը 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարագրում կազմել է ընդհանուր 9 մլն 856 հազար դրամ:

hakob

Հակոբ Արշակյանի կնոջ՝ Իզաբելլա Թադեւոսյանի եկամուտը՝ 2019 թվականի պաշտոնական հայտարարագրում, կազմել է ամսական 500 հազար դրամ, որը ստացել է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունից: