Ինչպե՞ս Հակոբ Հովնաթանյանի նկարները հայտնվեցին Վիեննայի Բելվեդեր պատկերասրահում

Վիեննայի Բելվեդեր պատկերասրահը 300 տարվա մեջ առաջին անգամ ներկայացնում է ավստրիացի չհանդիսացող և ավստրիական արվեստի հետ կապ չունեցող նկարիչների գործեր, հայտնում է պատկերասրահի պաշտոնական կայքը։ Ցուցահանդեսում ներկայացվել են հայ նկարիչ Հակոբ Հովնաթանյանի, ինչպես նաև ինդոնեզիացի Ռադեն Սալեհի և թուրք Օսման Համդի Բեյի նկարները։

4e56598-456567

Թանգարանի աշխատանքները համակարգող, ցուցահանդեսի կազմակերպիչ Մարկոս Ֆելինգերը խոստովանում է, որ իրականում բարդ էր այս նկարիչների աշխատանքները ներառել ցուցահանդեսների մեջ, քանի որ դրանք հիմնականում վերաբերում էին ավստրիական կամ եվրոպական արվեստին։ Նա շեշտում է, որ բոլոր նկարիչների նկարները պահվում են Բելվեդերի պահոցներում` հիասքանչ պայմաններում։

57658-65879

Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի պրոֆեսոր Ժասմին Դում-Տրագուտն իր հերթին նշել է, որ Հովնաթանյանի նկարներում հայկական մշակույթը պահպանել է իր առանձնահատկությունները՝ չնայած Արևելյան Հայաստանի մեծ մասի վրա Իրանի դարավոր տիրապետությանը։