Քաղաքացին, ավիաընկերության աշխատակցուհուն սպառնալով, արտերկիր մեկնելու տոմս է պահանջել. ու՞ր էր ցանկացել մեկնել այդքան շտապ

Ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ օդանավակայանի 4-րդ հարկում գործող ավիաընկերությունները սպասարկող դրամարկղերից մեկի մոտ խնդիրներ են առաջացել։

aviatoms

Ոստիկանությունից հայտնում են, որ մոտեցել ու տեսել են, որ մի քաղաքացի դանակի սպառնալիքով ավիատոմս վաճառող ընկերության աշխատակցուհուց պահանջում է, որ իր համար չվերթ ապահովեն և արտերկիր մեկնելու տոմս տան։

aviatomser

28-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։ Տուժողից ընդունվել է հաղորդում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: