Հարևանները ինձ ուզող տղային պատմել են իբրև ես լավ աղջիկ չեմ, ինչու՞ են մարդիկ այսքան նախանձ ու չարակամ

Ես շատ լավ ընտանիքում մեծացած և դաստիարակություն ստացած աղջիկ եմ: Երկու համալսարան եմ ավարտել ու ամուսնանալու մասին երիտասարդ տարիքում մտածելու ժամանակ չունեի: Հիմա, երբ փորձում եմ անձնական կյանքս դասավորել, հասկանում եմ, որ շրջապատը այնքան է չարացել, որ չի ցանկանում ինձ երջանիկ տեսնել:

amiga

Ես չեմ հետաքրքրվել երբևէ ուրիշների կյանքով, քանի որ համարել եմ՝ դա իմ գործը չի: Բայց հիմա հասկանում եմ, որ մարդիկ շատ են սիրում ուրիշների կյանքով ապրել: Մի քանի ամիս առաջ ինձ հավանող տղան եկել էր մեր փողոց ու ինձանից հարցուփորձ արել: Հետո պարզել էի, որ իմ մասին բավականին վատ բաներ էին պատմել:

girls

Իբրև ես ման եկացող եմ, ինձ պարբերաբար տղաներ են տարել-բերել: Իրականում նման բան չի եղել, դրանք իմ լավ ընկերներն են եղել, որոնց իմ տան անդամները ևս ճանաչել են: Հիմա ստացվում է, որ ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ կրթությանն ու եկել հասել եմ մի տարիքի, որ ցանկանում եմ ամուսնանալ, բայց շրջապատում փորձում են այնպես անել, որ ես երջանիկ չլինեմ: