Հարևանս եկել այգուս սաղ բերքը հավաքելա գնացել, չի էլ մտածում, որ դրանով եմ ապրում. Ես էլ ինձ չկորցրի, դրա հախից մի լավ եկա, հիմա բարև էլ չի տալիս

Տարիներով այգի եմ պահում, այգուս բերքով էլ ապրում, մեկ մեկ էլ որ լավ բերքա տալիս, վաճառում եմ։

Էսքան ժամանակ չեմ մտածել, որ մեկը կարա գա ու այգուս եղած չեղածը հավաքի, տանի։ Որ ասենք մի երկու հատիկ տանի, հասկացանք, բա էլ որ օրվա հարևաններն ենք, բայց ասենք էդ ինչ ձևա, մտել եմ, ձևի համար մի հատիկ բերք չկար, ոչ կանաչիներից, ոչ մրգերից, ոչ մի բան։ Ես էլ պիտի ծախեի դրանք։

Մտքովս անցնում էր, ով կարա լինի, բայց համոզվելու համար, համ էլ մուռս հանելու համար, մի քանի թակարդ դրեցի տարբեր տեղերում։
Հաջորդ օրը գոռոցներ եմ լսում։ Գնում եմ տեսնում Հարևանս, ամոթը կորցրած մտելա թե ինչի հետևից, չգիտեմ, բոլորը արդեն տարել էր չտեսի նման։

Դրան մի լավ տեղը դրեցի, ինքն էլ հարձակվեց բա դու մարդ ես, ովա թակարդ դնում, եղածը բերքա, եսիմ ինչ, ասի ռադդ քաշի, քանի տղեքիս չեմ զանգել։

Էդ օրվանից ոչ երևումա, ոչ բարև տալիս, ոչ մի նորություն։