mayr-ator

Հայ Առաքելական եկեղեցու Սյունյաց թեմը կոչով դիմել է ՀՀ դատաիրավական համակարգին.

mayr-ator

Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով, ինչպես նաև նկատի ունենալով այն փաստը, որ մեր երկիրը մարդասիրական վերաբերմունք է ցուցաբերում գերի ընկած ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ՝ իբրև բարի կամքի դրսևորում ազատ արձակելով նրանց՝ Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմը հույս է փայփայում, որ մեր դատական համակարգում կգտնվեն հավատավոր քրիստոնյաներ, որոնք, քրիստոնեական նույնպիսի  մարդասիրությամբ լցված, օրենքների արդարացի կատարմանը հետևելով,  Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ   հնարավորություն կտան նաև հայրենի հողի համար պայքար մղած հայորդիներին գալիք տոները նշելու իրենց տանը ընտանքի ջերմությամբ շրջապատված: 

dataran

Խոսքը մասնավորապես Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հանդեպ իրականացվող բացահայտ ճնշումների մասին է, որոնց նպատակն է լռեցնել իշխանության ընդդիմախոսներին և նրանց թույլ չտալ համայքների բնակչության հետ ամուր կանգնել հայրենի հողի պաշտպանության դիրքերում: