Հայ աղջիկը սիրահարվել էր թուրք տղային՝ առանց իմանալու նրա ազգության մասին. ահա թե ինչ եղավ, երբ աղջիկն իմացավ այդ մասին

Անին 21 տարեկան աղջնակ էր ու նոր տեղափոխվել էր Ֆրանսիա: Նա մեկնել էր Ֆրանսիա ուսում ստանալու նպատակով ու սովորում էր տեղի համալսարանում: Առաջին օրը համալսարանում բավականին հագեցած էր, Անին ծանոթացավ կուրսեցիների հետ, բայց աչքը չեր կարողանում հեռացնել մի տղայից, ով միանգամից գրավել էր իր ուշադրությունը:

Մի քանի օր դասի գալուց հետո Անին զգաց, որ ուղղակի սիրահարվել է այդ տղային, բայց ոչինչ չգիտեր նրա մասին, չէին հասցրել դեռ ծանոթանալ: Տղան, ում անունն Ալի էր, զգացել էր Անիի ուշադրությունը, ինչքան էլ աղջիկը փորձում էր թաքցնել այդ ամենը: Իրականում Ալիին Անին նույնպես դուր էր եկել:

ani

Մի քանի օր անց Ալին մոտեցավ Անիին ու սկսեց երկխոսության մեջ մտնել: Նրանք ծանոթացան, բայց չպատմեցին, թե որտեղից են: Ալին առաջակեց, որ հաջորդ օրն Անիի հետ գնան դասերից հետո սուրճ խմելու: Անին համաձայնեց ու հայտնվեց երանության մեջ:

Տուն գալուց հետո Անին սրտի թրթիռով սպասում էր, թե երբ է լուսանալու, որ վաղը Ալիի հետ հանդիպեն. Անին իրոք մինչև ականջների ծայրը սիրահարված էր:

Վերջապես եկավ սպասված ժամը: Անին ու Ալին դասերից հետո հանդիպեցին սրճարանում: Սկզբում ամեն բան այնքան գեղեցիկ ու լավ էր, մինչև որ Ալին չասաց, որ ինքն ազգությամբ թուրք է: Դա ուղղակի սառը ցնցուղ էր Անիի համար:

ali

Անին շփոթվեց, կարմրեց ու չնայած այդքան հավանել էր Ալիին ու իր հետ իրեն շատ լավ ու ապահով էր զգում, հենց այդ պահին ասաց, որ այդ հարաբերություններն այլևս չեն կարող շարունակվել, ինչքան էլ որ դա դժվար էր իր համար:

Անին ասաց, որ հարգում է իր երկիրը, իր երկրի համար կյանքը տված հերոսներին ու իր համար կան արժեքներ ու սկզբունքներ, որոնք անկախ ամեն բանից միշտ կմնան առաջնային:

error: Content is protected !!