Ջորջիո Պետրոսյանի հաջորդ մրցակիցը թուրք բռնցքամարտիկ Ֆաթիհ Այդին է

Քիկբոքսինգի K-1-ի լեգենդար մարտիկ, Իտալիայում բնակվող Ջորջիո (Գևորգ) Պետրոսյանը հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 30-ին Միլանում։

576-8934

70 կգ քաշային կարգում հայ մարտիկի մրցակիցը կլինի թուրք Ֆաթիհ Այդինը։ Այդ մասին նա հայտնել է Ինստագրամում։

43654-466578

Պետրոսյանը նախորդ մենամարտում պարտվել էր Թաիլանդի ներկայացուցիչ Սուպերբոն Բանչամեկին՝ 8 տարում կրելով առաջին պարտությունը։