dahukasport

Դահուկորդներ Կատյա Գալստյանն ու Անգելինա Մուրադյանն ավարտեցին իրենց ելույթները Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում։ 10 կմ դասական ոճով մրցումներում Գալստյանը 74-րդն էր, իսկ Մուրադյանը զբաղեցրեց 94-րդ տեղը մրցուղի դուրս եկած 98 դահուկորդների մեջ։Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ էլ պարզ էր, որ հայ դահուկորդները չէին կարող հավակնել մեդալների։ Ճիշտ է` մեր մարզուհիները ասել էին, որ Պեկին են եկել նախևառաջ մասնակցելու համար, բայց նրանք բարձր տեղերի համար պայքարել չէին էլ կարող, որովհետև մրցակիցները շատ ուժեղ էին։

dahukasport

«Սա իմ առաջին օլիմպիական խաղերն էին և առաջին միջազգային մրցումը։ Ստարտից առաջ անհանգստություն և վախ չկար։ Արդյունքիցս գոհ եմ, քանի որ առաջին միջազգային խաղերն էին։ Ամեն ինչ նորմալ էր, ուղղակի քամին էր խանգարում»,– նշեց Անգելինա Մուրադյանը։

pekin

«Այսօր ելույթ ունեցա 10 կմ դասական ոճում։ Ճիշտ է` կատարած աշխատանքից ինչ–որ տեղ գոհ եմ, բայց դժգոհություններ էլ կան։ Հենց մեր ստարտի ժամանակ քամի սկսվեց։ Ձյունը լցվում էր «լիժնյայի» մեջ, ու դահուկների արագությունը նվազում էր։ Մեզնից առավել աշխատանք էր պահանջվում։ Քամին ու ձյունը իրենցն արեցին»,–ասաց Գալստյանը։