Valeri-perkes

Աշխարհը շարունակում է ադրբեջանին հորդորել վերադարձնել հայ գերիներին, բայց քանի դեռ սրանք ըն դամենը հորդորներ են, հարևան պետութոյւնը լուրջ մոտենալու ցանկութոյւն չունի այս հարցին։ Մենք սպասում ենք, որ գերտերությունները կանցնեն ավելի լուրջ քայլերի ադրբեջանին ճնշելու ու հայ գերիների հարցը մեկընդմիշտ փակելու համար։ Այս անգամ էլ կոչով է հանդես եկել Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը։

francia

Նա կոչ է անում անվերապահորեն վերադարձնել Ադրբեջանում պահվող 51 հայ գերիներին։ Վալերի Պեկրեսը այդ մասին խոսեց հայկական և ֆրանսիական լրատվամիջոցների հետ ճեպազրույցում` շեշտելով, որ այն, ինչ 2020 թվականին կատարվեց Հայաստանի հետ Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնությամբ, կարևոր նախազգուշացում էր Եվրոպային։

Valeri-perkes

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Իլ դը Ֆրանսի շրջանային խորհուրդը Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև էր ընդունել, ինչպես նաև 75 հազար եվրո օգնություն էր հատկացրել պատերազմի հետևանքով տեղահանված հայ բնակչության կարիքները հոգալու համար։